ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում մայիսի 24-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա, հակամարտության կողմ չի լինի՝ Ռուսաստանի դեմ պատերազմից խուսափելու համար: Նա շեշտել է, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային, բայց պատերազմի մեջ չեն ներքաշվի:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա՝ հակամարտությունը վերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի: