ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին այցելել է Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմանը Լին Թրեյսին ընդգծել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար: Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունը ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը քննարկել են մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական և Սյունիքի զարգացման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։
Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։
Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։