ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Փաշինյանը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ ընդգծել է, որ թեեւ հանդիպումն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, բայց հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը եւ տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները: