Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 24-ին երկրորդ ժամկետով վերընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնում, որը կզբաղեցնի մինչեւ 2027-ը:
Այս տարի Գեբրեյեսուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի միակ թեկնածուն էր, եւ նա դարձավ ԱՀԿ պատմության մեջ առաջին թեկնածուն, որի առաջադրմանը կողմ են քվեարկել երկու տասնյակից ավելի երկրներ։
Գեբրեյեսուսը ԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017-ին։ Մինչ այդ՝ 2012-2016 թվականներին, նա Եթովպիայի արտգործնախարարն էր, իսկ դրանից առաջ էլ՝ այդ երկրի առողջապահության նախարարը։