Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան գրառման մեջ ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը: Միշելը Փաշինյանի եւ Ալիեւի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո դա շոշափելի առաջընթաց է որակել:
Ըստ Եվրախորհրդի նախագահի՝ հանձնաժողովների հանդիպումը միջպետական սահմանի սահմանազատման եւ կայուն իրավիճակի ապահովման շուրջ քննարկումներն առաջ մղելու քայլ է: