Ազգային ժողովը 67 կողմ ձայնով՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է խաղադրույքների ոլորտին առնչվող օրենսդրական փաթեթը, որով արգելվելու է կանխիկով խաղադրույք անելը։
Օրենքի ընդունումից 6 ամիս անց ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարողանա խաղադրույքների համար գումար փոխանցել վճարային սարքերով, խաղադրույք անել հնարավոր կլինի միայն բանկային հաշիվներից կամ բանկային քարտերով: Օրենքի նախագծի նպատակը Հայաստանում խաղամոլության դեմ պայքարն է։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021-ին Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել. նույն ժամանակահատվածում պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել: