Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը: Օրինագծով առաջարկվում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի:
Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: