Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ տեսազրույցի ժամանակ Վան Ին նշել է, որ Չինաստանն աջակցում է միջազգային հանրությանը մտահոգող հարցերի լուծմանը: Չին դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է բոլոր կողմերի հետ կապ պահպանելու նաեւ հացահատիկի արտահանման հարցով: