ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին»,- նշել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։
Զածարովան նշել է, որ Մոսկվայի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Ըստ նրա՝ արդեն ձեւավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցույց տալու համար։