Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ չի բացառել, որ պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մասամբ կհանվեն՝ խրախուսելու համար միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված քայլերը:
«Մենք, ինչպես եւ մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել: Հուսով ենք՝ Իրանը կարեւոր քայլեր կձեռնարկի միջուկային ծրագիրը զսպելու եւ սահմանափակելու ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը:
Միեւնույն ժամանակ Մալին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կշարունակեն կիրառել մնացած պատժամիջոցները եւ իրենց տրամադրության տակ գտնվող մյուս գործիքները՝ ճնշում գործադրելու եւ Իրանի այլ վտանգավոր գործողությունները թիրախավորելու համար։