ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը 2022-ի առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով պահպանել է աշխարհում երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով Միացյալ Նահանգներին:
Մասնավորապես, ՌԴ-ն 2022-ի հունվարին օրական արդյունահանել է 10,97 միլիոն բարել՝ նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգների 11,37 միլիոնի դիմաց։
Փետրվարին ռուսական արդյունահանումը նվազել է՝ հասնելով մինչեւ 10,6 միլիոն բարելի՝ ԱՄՆ-ի 11,31 միլիոն բարելի դիմաց։ Իսկ արդեն մարտին Ռուսաստանն արդյունահանումն ավելացրել է՝ հասցնելով մինչեւ 10,93 միլիոն բարելի: Միեւնույն ժամանակ, սակայն, Միացյալ Նահանգները նույնպես ավելացրել է արդյունահանումը՝ մինչեւ 11,67 բարելի։