Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի հետ տեղի ունեցած հեռախոսազրուցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը, ինչպես նաեւ բանակցությունների առաջխաղացում:
«Մի կողմից՝ հակամարտությունը երկարաձգվում է եւ բարդանում, մյուս կողմից՝ սաստկանում են խաղաղության կոչերը, իսկ հաշտությանը եւ բանակցությունների առաջխաղացմանը աջակցելու ջանքերն ավելանում են»,- հայտարարել է Վան Ինը:
Ըստ նրա՝ չափազանց կարեւոր է, որ բոլոր կողմերը միավորեն ջանքերը եւ անեն ավելին, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը եւ բանակցությունների աջակցմանը, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա»:
Չինաստանի արտգործնախարարը միաժամանակ դրականորեն է արձագանքել ֆրանսիական կողմի ձեռնարկած միջնորդական ջանքերին եւ հավելել, որ Չինաստանը մտադիր է շարունակել յուրովի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցում: