ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության՝ Նախիջեւանի սահմանին։ Գրիգորյանի ու Մուստաֆաեւի մայիսի 24-ի հանդիպման մասին հաղորդագրությունում հանդիպման ստույգ վայրը նշված չէր։
Գրասենյակից հայտնել են նաեւ, որ հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կանցկացվի Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։