Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Իսրայելում հայտարարել է, որ Իսրայելը եւ Թուրքիան պատրաստ են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի՝ Թուրքիա այցի ընթացքում գնահատելու երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը։
Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են նախարարությունների եւ համապատասխան պետական կառույցների միջեւ վերսկսել տեխնիկական հանդիպումները: