Այսօր՝ մայիսի 26-ին, հայկական կողմին է վերադարձվել ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ընթացքում եւ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ:
Ժամկետային Մարտիրոսովը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցել ու գերեվարվել է ապրիլի 23-ին։ Ներքին Հանդի մարտական հենակետը, որտեղից շարքայինն անհետացել է, ադրբեջանական դիրքերի հարեւանությամբ է։