Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Իրանը կարող է հարթակ ծառայել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Արտգործնախարարը նշել է, որ նախորդ շաբաթ դրա մասին հայտնել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք հրահրեցին Կրեմլին՝ փորձելով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը:
Լավրովը եւ Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել մայիսի 19-ին: Նրանք քննարկել են միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները եւ Ուկրաինայի շուրջ իրադրությունը: