Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կիեւը նախապայմաններ չունի։ Նա ընդգծել է, որ Կիեւի համար էմոցիոնալ առումով չափազանց դժվար է Մոսկվայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց իրենք պատրաստ են դրան, եթե դա կօգնի խաղաղություն հաստատելուն։
Արտգործնախարարը Արեւմուտքին կոչ է արել արագացնելու Ուկրաինային ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում իրավիճակը Դոնբասում ավելի կվատանա։
Կուլեբան շեշտել է, թե Կիեւը ողջունում է իրավիճակի կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում շփման գծերի ստեղծում եւ տարածքների զիջում։