ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ մայիսի 26-ին դեսպան Լին Թրեյսիի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը քննարկվել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան կապերի ամրապնդման հեռանկարները։
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող եւ դրանից բխող բոլոր չկարգավորված խնդիրների համապարփակ լուծման հարցում։