Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զգալի ներդրում ունենալու պարենային ճգնաժամի հաղթահարման գործում՝ հացահատիկի եւ պարարտանյութերի արտահանման միջոցով՝ Արեւմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերացման դեպքում:
Ռուսաստանի նախագահը Իտալիայի վարչապետին վստահեցրել է, որ շարունակելու են գազ մատակարարել Իտալիային:
Էներգետիկ անվտանգության հարցեր քննարկելիս ռուսական կողմը հաստատել է իր մտադրությունը՝ շարունակելու ապահովել բնական գազի անխափան մատակարարումները Իտալիա՝ պայմանագրերում ամրագրված գներով: