ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումները:
Անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին, Փաշինյանը դրանք դինամիկ է որակել:
Դեսպանն Սերգեյ Կորպիրկինն իր հերթին ընդգծել է, որ իրենց նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: