Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Շոլցն ընդգծել է, որ Պուտինն արդեն իսկ չի կարողացել հասնել իր բոլոր ռազմավարական նպատակներին․ Ուկրաինայի գրավումն այսօր ավելի հեռու է թվում, քան պատերազմի սկզբում։
Կանցլերը շեշտել է, որ Ուկրաինան այժմ ավելի քան երբեւէ ընդգծում է իր եվրոպական ապագան։
Ըստ Շոլցի՝ ռուսական պատերազմի դաժանությունը դրդել է Շվեդիային եւ Ֆինլանդիային ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ՆԱՏՕ-ի հետ, նրանք ցանկանում են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: