Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին։
Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:
Դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը եւ պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին եւ զարգացումներին վերաբերող հարցեր: