Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով մայիսի 26-ին վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։
Շրջայցերի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի եւ տրամագծի 61 ծառի կոճղ։
Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1 միլիոն 141 հազար 500 ՀՀ դրամ։
Տեսչական մարմնից հայտնել են, որ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։