ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Երեւանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի աառաջնության 92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ։ Նա բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ եւ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաեւ մեծահասակների պայքարում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաեւ Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը:
Կիսաեզրափակիչ մենամարտերը մայիսի 29-ին են: