Ադրբեջանական զինված ուժերը մայիսի 28-ի առավոտյան խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածում, ինչի հետեւանքով հայ զինվոր է վիրավորվել:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նաեւ դիպուկահար հրացաններից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել 10:40-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Թարմացում․
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ չնայած բժիշկների ջանքերին, Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել։
ՀՀ Քնչական կոմիտեից հայտնել են, որ Դավիթ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում է ստացել հրազենագնդակային վիրավորում։ Նա տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին՝ 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ եւ 3-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: