Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաեւ ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:
Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիեւի ավիաբազա եւ ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:
Ավիաբազայի ու տեղի ռազմանավաշինության կենտրոնի աշխատանքների, ենթակառուցվածքների եւ պայմանների հետ ծանոթանալուց հետո թուրք բարձրաստիճան զինվորականները մեկնել են Թուրքիա: