Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում խոստովանել է, որ իրադրությունը քաղաքում իրոք օրհասական է։ Զելենսկին նշել է, որ ռուսական ԶՈՒ-ի հրետակոծության հետեւանքով Սեւերոդոնեցկի կենսական նշանակություն ունեցող ենթակառույցները վնասված են։ Նա հավելել է, որ քաղաքի շենքերի 90 տոկոսը վնասված է, երկու երրորդը վերականգնման ենթակա չէ, կապի միջոցները քաղաքում չեն աշխատում:
«Անում ենք հնարավոր ամեն ինչ Սեւերոդոնեցկը պաշտպանելու համար։ Չկա մի օր, երբ մենք չփորձենք հավելյալ սպառազինություն, ժամանակակից սպառազինություն հայթայթել՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», — հայտարարել է Զելենսկին։
Սեւերոդոնեցկում ստեղծված ծանր դրության մասին մայիսի 30-ի առավոտյան հայտնել է նաեւ Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նա ասել է, որ ռուսական ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, իրադրությունը շատ ծանր է։