Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է հետաքննել Դոնբասում զոհված ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահը։
«Ֆրանսիան պահանջում է հնարավորինս արագ հետաքննություն սկսել՝ BFM հեռուստաընկերության լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆի մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիացի լրագրողը զոհվել է մայիսի 30-ին ռուսական հրետանու հրետակոծության հետեւանքով: Ըստ Գայդայի՝ վնասվել է զրահապատ այն մեքենան, որով տեղաշարժվում էր Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆին:
Միջադեպից հետո մարզային իշխանությունները հայտարարել են Սեւերոդոնեցկում եւ Լիսիչանսկում մնացող խաղաղ բնակիչների տարհանման դադարեցման մասին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել էր լրատվամիջոցներում Դոնբասում ֆրանսիացի լրագրողի մահվան մասին տեղեկությունը: