Flyone Armenia ավիաընկերությունը վերսկսում է Երեւանից դեպի Լիոն եւ Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերը ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։
Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի օդային տարածքով, եւ ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (overflight) թույլտվությունը։
«Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ին խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար շնորհակալություն հայտնելով՝ Անանյանը նշել է, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար: