Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը վստահ է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը բերելու է հայության էթնիկ զտման: «Ալիք Մեդիա»-ի՝ Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խանումյանն ընդգծում է, որ այսօր չափազանց կարեւոր է հայերի հոծ ներկայությունն Արցախի այն հատվածում, որը մնացել է 44-օրյա աղետալի պատերազմից հետո: Այսօր Արցախում իրականացվում է 1988-ից ի վեր ամենալայնածավալ բնակարանաշինությունը: