Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել ծխախոտի ինդուստրիայից հասնելու մարդկանց եւ բնությանը հասցվող վնասի փոխհատուցման:
«Ծխախոտ. մեր մոլորակի թունավորումը» զեկույցը հրապարակվել է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա առթիվ: Զեկույցի համաձայն՝ աշխարհի համար ծխախոտի ինդուստրիան մարդկության վրա նստում է տարեկան ավելի քան 8 միլիոն զոհաբերված կյանքով, 600 միլիոն ծառի հատմամբ, 200 հազար հեկտար հողի եւ 22 միլիարդ տոննա ջրի շռայլմամբ: Մթնոլորտ է նետվում 84 միլիոն տոննա ածխաթթվական գազ, շրջակա միջավայրն աղտոտում է շուրջ 4,5 տրիլիոն ծխախոտային ֆիլտր:
Միջավայրի մաքրման ծախսերն ընկած են ավելի շուտ հարկատուների, քան բուն ինդուստրիայի վրա
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ծխախոտի աճեցումը հիմնականում տարածված է բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամտով երկրներում, որտեղ ջուրը եւ մշակվող հողերը չափազանց անհրաժեշտ են պարենի արտադրության համար:
ԱՀԿ-ում արձանագրել են, որ դրա փոխարեն ջուրը եւ հողն օգտագործվում են ծխախոտ աճեցնելու նպատակով, եւ ավելի ու ավելի շատ հողատարածություններ են մաքրվում անտառներից: Ծխախոտի արդյունաբերության գործունեությանն առնչվող աղտոտումից բնության միջավայրի մաքրման ծախսերն ընկած են ավելի շուտ հարկատուների, քան հենց ինդուստրիայի վրա:
Կիրառել «թող վճարեն աղտոտողները» կանոնը
Չինաստանում, փորձագետների գնահատականներով, այդ ծախսերը կազմում են տարեկան շուրջ 2,6 միլիարդ դոլար, Հնդկաստանում՝ շուրջ 766 միլիոն դոլար, Բրազիլիայում եւ Գերմանիայում՝ ավելի քան 200 միլիոն դոլար:
ԱՀԿ-ում ենթադրում են, որ ծխախտի արդյունաբերության նկտամամբ անհրաժեշտ է կիրառել «թող վճարեն աղտոտողները» կանոնը:
Համաշխահային կազմակերպությունը երկրներին կոչ է արել ծխախոտ աճեցնող ագարակատերերին օգնել անցնելու այլ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության: Բացի դանից՝ պետությունները պետք է օգնեն ծխող մարդկանց հրաժարվելու վնասակար սովորությունից: