Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 29-31-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր բնակավայրերում օձեր նկատվելու վերաբերյալ:
Օձերի առկայության մասին ահազանգ է ստացվել Երեւանում եւ Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: