Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Շեշտը դրվել է տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ կայունության ամրապնդման, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ հարցերի լուծման վրա։