Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չեղարկել եւ հետաձգել է Սեւ ծովում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան գործընթացի շրջանակում Ուկրաինայի հարցով միջնորդական դեր է ստանձնել, եւ շատ երկրներ խրախուսում են Թուրքիայի այդ միջնորդական դերը։ Միաժամանակ նա կասկած է հայտնել՝ արդյո՞ք Թուրքիան կկարողանա այդ դերը կատարել պատժամիջոցների մեջ ներքաշվելու դեպքում: Մյուս կողմից, սակայն, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, շատերը տեսնում են Եվրոպայի երկրների սահմանած պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու քաղաքականության օգուտը։