Մայիսի 31-ին տեղի են ունեցել կանանց Եվրոպայի Մ-17 եւ Մ-19 առաջնությունների վիճակահանությունները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է B1 խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Վրաստանի եւ Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ։ Հանդիպումները տեղի կունենան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 4-ին, 7-ին եւ 10-ին։
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B2 խմբում եւ կմրցի Ռումինիայի, Լատվիայի եւ Ալբանիայի ընտրանիների հետ։ Հանդիպումները տեղի կունենան Ալբանիայում հոկտեմբերի 5-ին, 8-ին եւ 11-ին։