ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ հունիսի 2-5-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակավոր փառատոն»:
«Քրոնոտոպ» ժամանակավոր միության եւ Փոքր թատրոնի նախաձեռնած «Ժամանակավոր փառատոնը» հայաստանյան անկախ թատրոններին եւ Հայաստան տեղափոխված հեղինակներին միավորող ժամանակակից թատերական եւ փերֆորմանս արվեստի իրադարձություն է:
Փառատոնի շրջանակում կներկայացվեն ինչպես հայ, այնպես էլ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից ժամանած հեղինակների թատերական ներկայացումներ եւ փերֆորմանսներ։
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաեւ հանրային քննարկումներ եւ զրույցներ։
Միջոցառումները տեղի կունենան Երեւանի մշակութային տարբեր hարթակներում՝ Փոքր թատրոնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Babylon թատրոնում եւ բացօթյա հարթակներում։