Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել է, որ կադաստրային ծառայությունների գներն առաջիկայում կնվազեն։ ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ Թովմասյանը հայտնել է, որ գները կարող են վերանայվել թվայնացման որոշակի գործընթացներն ավարտելուց հետո։
Կոմիտեի ղեկավարը պարզաբանել է, որ կադաստրային ծառայությունների գինն այսօր կախված է ոչ թե գործարքի առարկա գույքի մեծությունից կամ արժեքից, այլ նրանից, թե կադաստրի աշխատողն ինչ ծավալի աշխատանք է անում տվյալ գույքը գրանցելիս։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ գնային որոշակի տարբերակում այժմ էլ գործում է. առցանց հարցման դեպքում տվյալները քաղաքացուն տրամադրվում են 300 դրամով, իսկ կադաստրի կոմիտեի գրասենյակում դիմում գրելու դեպքում` 1000 դրամով։