Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել է, որ ՉԺՀ-ն դեմ է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու՝ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների քաղաքականությանը: Պաշտոնական Պեկինն անհրաժեշտ է համարում դադարեցնել ճնշումը Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ։
Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը համագործակցությունը պետք է ամրապնդեն նաեւ այլ ոլորտներում: Ըստ նրա՝ տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիայի, ավիատիեզերական եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցելուց զատ երկու երկրները պետք է զարգացնեն նոր ոլորտներ:
Լի Հուեյը համոզմունք է հայտնել, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է գործակցեն նաեւ այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպես, օրինակ, 5G-ն է, արհեստական բանականությունը, կենսաբժշկությունը, կանաչ եւ ցածր ածխածնային տնտեսությունը: