ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կիեւը Վաշինգտոնին վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կօգտագործի միայն պաշտպանական նպատակներով: Փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ չեն թիրախավորի Ռուսաստանի տարածքը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահի խոսքին, թե Կիեւը մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա եւ նրա դեմ օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ը, Կիեւին զենք տրամադրելով, յուղ է լցնում կրակի վրա եւ ավելի բարդացնում Ուկրաինայի շուրջն իրավիճակը։