ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Ռուսաստանի հետ կապերի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը հայտարարել է, որ աշխարհի առաջատար շտեմարաններից մեկում՝ Ուկրաինայում, բնակչության շուրջ մեկ երրորդը ներկայում շտապ պարենային օգնության կարիք ունի: Կոբյակովը հավելել է, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի 1,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ծավալած հումանիտար գործողության շրջանակում միայն պարենային օգնության չափը հասել է 800 միլիոն դոլարի:
Ըստ Մ՚ԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն այնտեղ ինքնուրույն օգնություն է ցուցաբերում գյուղական բնակիչներին: «Մինչեւ տարեվերջ սերմեր, անասնակեր, պարարտանյութեր, կանխիկ փող կստանան 350 հազարից ավելի գյուղական տնտեսություններ կամ տուժած շրջաններից գրեթե մեկ միլիոն գյուղացիներ»,-ընդգծել է Կոբյակովը: