ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները քաղաքացու ահազանգի հիման վրա ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող խանութում:
Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (180 գ), ծամվող մարմելադ «Յոգուրտային» (140 գ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «Մարմա թթու» (70 գ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «Մարմարա ֆրումելադիկ» (70 գ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, «Ալեքս & հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ Белочка (250 գ, «Մեգաֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ President («Լակտալիս արմա» ՍՊԸ)։
Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից եւ ոչնչացվել։