Թուրքիայի Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հունիսի 2-ին Բաքվում մասնակցել է Հասարակական գիտությունների 7-րդ միջազգային համաժողովի բացմանը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Իր ելույթում Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարաններն այս համաժողովը կազմակերպել են մեկ նպատակով, որպեսզի Ղարաբաղը հայտնվի թե՛ մեդիայի, թե՛ ակադեմիական շրջանակների ուշադրության կենտրոնում։
«Մենք կարծում ենք, որ 28 տարի անց Ղարաբաղն ու մեր ղարաբաղցի եղբայրները պետք է դառնան գիտական բոլոր ճյուղերի ուսումնասիրման առարկան։ Մենք կարիք ունենք պատմաբանների, գրականագետների, հոգեբանների, աշխարհագրագետների ու այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների։ Մենք կարիք ունենք տնտեսագետների, որոնք մեզ կներկայացնեն, թե ինչպես են թալանվել Ղարաբաղի հարստությունները»,- ասել է Շենթոփը։
Թուրքիայի մեջլիսի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին Կովկասում մնայուն խաղաղության հաստատման ճանապարհին: