Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերում երկու կողմերին հասցվող պարենային եւ հումանիտար մատակարարումներին:
Եվրամիությունն արդեն տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ: ԵՄ-ի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են վեցերորդ փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի ներմուծման մասնակի բռնարգելք:
ԵՄ երկրները գրեթե մեկ ամիս չէին կարողանում հասնել փոխզիջման, քանի որ Հունգարիան մի շարք այլ պետությունների աջակցությամբ հանդես էր գալիս ՌԴ-ից նավթի ներմուծման լիակատար արգելքի դեմ՝ համարելով, որ դրա սահմանումից վնասն աղետալի կդառնա տնտեսության համար: