Լեհաստանում ԱՄՆ դեսպան Մարեկ Բժեզինսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջիկա տասը տարվա ընթացքում Լեհաստանի տարածքում տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի:
Դեսպանը նշել է, որ այդ ամենն անհրաժեշտ է Լեհաստանի ռազմական պատրաստականությունը լրջորեն բարձրացնելու համար: Բժեզինսկին հավելել է, որ ուսումնական օբյեկտները կներառեն ճաշարաններ, զորանոցներ եւ այլ նշանակության հաստատություններ: