ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը հայտնել է, որ Հայաստանում նախորդ տարի արձանագրվել է հանցագործության 30 հազար 245 դեպք, որը 2020-ի 26 հազար 468 դեպքերի համեմատ աճել է 14,3%-ով:
Միայն 2021-ին հանրապետության նախաքննության մարմինները քննել են 44 հազար 751 քրեական գործ, 2020-ին այդ թիվը 34 հազար 737 էր: Նախորդ տարվա համեմատ քննված քրեական գործերի թիվն աճել է ավելի քան 10 հազարով կամ 28,8%-ով:
Նախաքննության մարմինների քննիչների տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 76,1 քրեական գործ՝ 2020 թվականի 65 քրեական գործի դիմաց: