Սերգեյ Շահվերդյանը ՀՅԴ շարքերում է այն ժամանակներից, երբ կուսակցությունը հաստատվում էր Արցախում: Ղարաբաղյան շարժման եւ առաջին պատերազմի օրերը, որպես ականատես եւ Արցախից չհեռացած մարդ, նա հավաքել է մի քանի տետրակներում: Այն դեռեւս հրապարակված չէ: Շահվերդյանը Արցախից չի հեռացել 44-օրյա պատերազմի ընթացքում: «Ավտոբուսները շարժվում էին «Եվրոպա» հյուրանոցի դիմացից: Աչքիս առաջ այն տեսարանն է, երբ մի տղամարդ իրեն կանանցից առաջ էր գցում, որ շուտ հեռանա Արցախից: Այդ ժամանակ հասկացա, որ պարտվում ենք»,- ասում է նա:
«Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Շահվերդյանը բացատրում է, թե ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում: