ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021-ի դեկտեմբերին։