Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի թվաքանակը անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները:
Բեգլարյանը ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտությունը պատճառաբանել է այն փաստով, որ ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ շփման գիծը երկարել է գրեթե 2,5 անգամ:
Արցախի պետնախարարը նաեւ մեղադրել է Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու մեջ: