ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 3-ին ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչի շրջանակում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:
Կողմերը հատուկ անդրադարձել են հրատապ հումանիտար խնդիրներին, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղար Բարենտ Լեյթսն ավելի վաղ հայտնել էր, որ Տոյվո Կլաարն այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան։ Նա երկու երկրների իշխանությունների հետ քննարկելու է հարաբերությունների կարգավորման հետագա բանակցային գործընթացը։