Լեհաստանի փոխարտգործանախարար Մաչեյ Վոնսիկը հայտնել է, որ Բելառուսի հետ սահմանին լեհ շինարարներն արդեն շահագործման են հանձնել արգելապատնեշի 120 կիլոմետրանոց հատվածը:
«Մենք արդեն 120 կիլոմետր արգելապատնեշ ունենք Բելառուսի հետ սահմանին: Ինչպես եւ նախատեսել էինք, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ ամսվա վերջը»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Վոնսիկը:
Լեհաստանը Բելառուսի անօրինական ներգաղթյալների ներթափանցումից պատշպանելու կոչված արգելապատնեշի կառուցման համար ընդհանուր առմամբ պահանջվել է 7 միլիոն մետր պողպատե խողովակ:
Արգելապատնեշի վրա անցկացվում է փշալար, տեղակայվում են էլեկտրոնային հսկման միջոցներ՝ տեսախցիկներ, շարժման տվիչներ եւ ջերմացույցներ: 2021-ին լեհ սահմանապահները լեհ-բելառուսական սահմանին արձանագրել են անօրինական ներգաղթյալների անցման ավելի քան 41 հազար փորձ:
Դեռ մայիսի սկզբին Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ, լեյտենանտ Աննա Միխալսկայան լեհական PAP գործակալութանը հայատնել էր, որ Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին ավարտվել են սահմանային պատնեշի առաջին փուլի՝ 60 կիլոմետր երկարության պատնեշի կառուցման աշխատանքները:
Լեհ-բելառուսական սահմանի ընդհանուր երկարությունը 187 կիլոմետր է: Շինարարությունը մեկնարկել էր հունվաի 25-ին: Շատ հատվածներում 5,5-մետրանոց բարձրությամբ պատնեշի կառուցման աշխատանքները, որտեղ ընդգրկված է շուրջ երեք հազար շինարար, ընթանում էին առավոտից մինչեւ ուշ երեկո, անգամ կիրակի օրերին:
Ըստ Միխալսկայայի՝ կապալառուները խոստացել էին սահմանապատնեշի հաջորդ 126-մետրանոց հատվածը շահագործման հանձնել հունիսի վերջին: